Երևանի կենդանաբանական այգու բացմանը լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա մասնավորապես նշել է. «Մեր թիմը պատրաստ է աշխատելու, մենք աշխատում ենք, թե հետագայում ինչ կլինի, կխոսենք։
Ոչ, մենք ստացել ենք երևանցիների քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչներից կողմից, և մենք շարունակելու ենք մեր ծրագրերը»։ Նա նաեւ հավելել է, որ ՀՀԿ-ն քաղաքապետին անվստահություն չի հայտնի: