Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնում եմ արձակուրդ, որից հետո առողջապահության նախարարություն չեմ վերադառնա». Դավիթ Մելիք-Նուբարյան

Մայիս 26,2018 14:40

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գնում եմ արձակուրդ, որից հետո Առողջապահության նախարարություն չեմ վերադառնա։ Այս տարիներին առաջնորդվել եմ միայն իմ երազած Հայաստանի առողջապահության համակարգ կերտելու իդեալներով, որոնց մի մասն այլեւս երազանք չէ, այլ շոշափելի իրականություն։ Թողնում եմ մի շարք ներդրման պատրաստ և, ըստ իս, կարևոր ծրագրեր, որոնք համոզված եմ կյանքի կկոչվեն։

Դրանցից են շուրջ 40.000 շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում ունեցող հիվանդներին դեղորայքով ապահովումը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման ծրագիրը, բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման մոտեցումները, հոգեբուժության ոլորտում բարեփոխումների փաթեթը, կոլոռեկտալ քաղցկեղի զանգվածային սքրինինգի իրականացման տեսլականը եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031