Հարգարժան Արտակ Մաթևոսի.
Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ռազմագիտական ներուժը հայկական բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու և Հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի:
Հարգանքով՝
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,
գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյան
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն