Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը քանդում է պարիսպները. «Ժամանակ»

Մայիս 26,2018 11:26

Թավշյա հեղափոխությունը երկրում քանդել է բարիկադները, ինչի հետևանքով կառավարական շենքերի, առանձնատների պարիսպները կորցրել են` ավտորիտար իշխանությանը մատուցվող իրենց առաքելությունը:

Իհարկե, շատ կարևոր, սկզբունքային է, որ ավտորիտարիզմը խորհրդանշող պարիսպների խորհրդանշական վերացմանը հաջորդեն քայլեր, որոնք կիրառական կդարձնեն էլիտայի համար օրենքով և դրանից դուրս սահմանված արտոնությունների համակարգի վերացումը:

Երկրում արմատապես պետք է փոխվի իշխանության ձևավորման, գործունեության հայեցակարգը` հիմնահատակ վերացնելով, այսպես կոչված, սովետիզմի քաղաքական ժառանգությունը: Հայաստանում այլևս չպետք է լինեն արտոնյալ կուսակցություններ և անփոխարինելի առաջնորդներ, թալանված գումարներ և թշվառության ճիրաններում հայտնված հասարակություն, գիշատիչ օլիգարխիա և հալածվող  բիզնես:

Դրա համար անհրաժեշտ է, որ իշխանությունը բովանդակային հարթության վրա և խորհրդանշական իմաստով իր դռները բացի հասարակության առջև: Եվ շատ կարևոր է, որ սա լինի ոչ թե հեղափոխության իներցիա, այլ նրանով կապիտալացված քաղաքական մշակույթ, օրինական ընտրություններ, հաշվետու իշխանություն, ինստիտուցիոնալ հիմքեր ունեցող համակարգային ընդդիմություն:

Թավշյա հեղափոխությունն առայժմ կապիտալացված է դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծում: Վերջինիցս պահանջվում են տիտանական ջանքեր, ահռելի քաղաքական կամք, որպեսզի ինստիտուցիոնալ նոր հիմքերի վրա դնի իշխանությունը, բարեփոխումներն, ի վերջո` պետությունը` դրան տալով հայեցակարգային, կոնցեպտուալ բովանդակություն:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031