Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ». Արմեն Գրիգորյան. «Ժողովուրդ»

Մայիս 26,2018 10:39

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մինչեւ թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնը ստանձնելն աչքի էր ընկնում հակառուսական, հակապուտինյան հայտարարություններով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ՌԴ նկատմամբ մոտեցումներն արդյոք փոխվե՞լ են, Գրիգորյանը պատասխանել է. «Այո՛, փոխվել է: Հիմա ես ԱԱԽ քարտուղարն եմ եւ ներկայացնում եմ ոչ թե իմ, այլ մի շարք անձանց շահերը: Կարծում եմ` ԱԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»:

Նա նշել է, որ կիսում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները: Իսկ հարցին, թե ՌԴ-ում ոմանք անհանգստացած են` ՀՀ կառավարության կազմում նախկինում հակառուսական դիրքորոշմամբ հայտնի անձանց հայտնվելով, Գրիգորյանը պատասխանել է. «Մարդիկ կան, ովքեր ուղղակի քննադատական մոտեցում են ունեցել, բայց հակառուսական ասելը մի փոքր չափազանցված է: Ես, օրինակ, հանդիպում եմ ունեցել Պատրուշեւի հետ, եւ շատ ջերմ, շատ ադեկվատ, բարձր մակարդակի հանդիպում է եղել: Եվ այդ մասով որեւէ անհանգստություն, որեւէ խոսք չի եղել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031