«Թրամփի հայտարարության ետևում ակնհայտորեն կա ցանկություն հանդես գալ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ, որպես կարգավորման գլխավոր միջնորդ: Շատ ձևաչափեր կարող են քննարկվել: Բայց ամենահաջողակը կլինի Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը և կարգավորման այն փաթեթի առաջ մղումը, որի մասին վերջին տարիներին շատ են խոսել արևմտյան դիվանագետները»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ալիևին ուղղված նամակին:
Ըստ նրա` դժվար է ասել, թե որ ուղղությամբ կշարժվի ԱՄՆ նախագահը: Տարասովի կարծիքով, հիմա բարենպաստ մթնոլորտ է Ադրբեջանի առջև հարցեր դնելու համար:
«Ավելին, Թրամփի նամակում տեղ գտած ձևակերպումից պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահը որոշակի ակնկալիք ունի այս հարցով Ալիևից, ինչն արտահայտվում է նրա՝ «սպասում եմ Ձեզ հետ համագործակցության» արտահայտությամբ»,- ասել է Տարասովը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն էլ այն կարծիքին է, որ ամերիկյան նախաձեռնությունը դրական ավարտ չի ունենա: Ավելին, նրա համոզմամբ, այն կարժանանա այն նույն ճակատագրին, ինչ նախորդ բոլոր բարձրաստիճան գագաթնաժողովները:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում