Թավշյա հեղափոխության օրերին ու դրանից հետո էլ ազգային ու պետական խորհրդանիշները մեծ պահանջարկ են վայելում: Եթե նախկինում մեր եռագույնը կարող էինք տեսնել միայն պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ճակատին, ապա հիմա ՀՀ դրոշը հարգում ու պատվում են նույնիսկ սրճարանատերերը՝ փակցնելով կամ տեղադրելով այն իրենց օբյեկտներում:
Վերնիսաժի առեւտրականները վկայում են, որ ազգային խորհրդանիշներով ապրանքները երբեւէ այս քանակի պահանջարկ չէին ունեցել: Նրանց խոսքով՝ այդ խորհրդանիշներով ապրանքներն այս օրերին ամենալավն են սպառվում. հատկապես լավ վաճառվում են եռագույն դրոշը, զինանշանով եւ ազգային այլ խորհրդանիշներով գլխարկները, շապիկները: Ընդհանրապես պետության քաղաքացիների վերաբերմունքը դեպի ազգային ու պետական խորհրդանիշները կարելի է համարել այն ցուցիչներից մեկը, թե որքանով են այդ քաղաքացիներն իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ, հավատում նրա ապագային:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
25.05.2018
բայց Եռագոյնը ի՞նչ կապ ունէր օրուայ իշխանութեան հետ…
ի՞նչ արժէք ունի նա, եթէ այդ կապով է սիրվում, յարգվում կամ ոչ…
դասական Սփիւռքում, 70 տարիներ Եռագոյնը պարզեցինք, պաշտեցինք, մինչ նա Հայաստանի դրօշակը իսկ չէր…
սա է արդէն ձեր խնդիրը, Հայաստանում…