Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոքրիկ Գյումրիի ամերիկյան որբանոցում որտեղի՞ց հայտնվեցին 3000 որբեր, եթե Եղեռն չի եղել

Մայիս 26,2018 13:30

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան մեծարգո Ռիչարդ Միլսին

1915թ. ապրիլի 24-ին Թուրքիայի կառավարության կողմից իրականացված Մեծ եղեռնի հետեւանքով իմ ապագա ծնողները՝ Արշակ եւ Լուսիկ Մարգարյանները (հայրս՝ Խնուս, մայրս՝ Կարս քաղաքներում) ենթարկվեցին բռնագաղթի, կորցրին ամեն ինչ՝ տուն ու տեղ, հարազատների մեծ մասին: Հորիցս իբրեւ ժառանգություն մեզ բաժին է հասել գերմանական մի ածելի… Եվ ոչ մի փաստաթուղթ՝ վերը նշված քաղաքներում ունեցած հայրական եւ մայրական սեփականության վերաբերյալ:

Թուրքիայի ներկայիս նախագահը՝ Էրդողանը, հայտարարել է, որ իր երկրից գաղթական դարձած նախկին քաղաքացիները՝ ունեցած սեփականության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կստանան ֆինանսական փոխհատուցում, քաջատեղյակ լինելով, որ իր հանցագործ նախնիները ոչնչացրել են արխիվային բոլոր փաստաթղթերը:
Ես գիտեի, որ մայրս՝ Լուսիկ Ավետիսի Մարգարյանը, բռնագաղթի դաժան տարիներին կորցնելով ծնողներին, պատսպարվել է Գյումրի քաղաքի ամերիկյան որբանոցում (որբերի թիվը հասել է 3000-ի):

ՀՀ պետական կենտրոնական արխիվում խնդրեցի ծանոթանալ ամերիկյան որբանոցի սաների ցուցակներին: Միայն Լուսիկ անունով 300 որբուհիներ են եղել: Եվ դրանց մեջ միայն մեկի հայրանունն էր Ավետիս, ծնված 1910թ. (ես հանգուցյալ մորիցս էի իմացել իր հայրանունը): Շատ հուզվեցի՝ գտնելով լուսահոգի մայրիկիս անուն-հայրանունը:
Եթե Մեծ եղեռնը չի եղել, չի եղել բռնի տեղահանությունը, այդ որտեղի՞ց միայն Գյումրի փոքրիկ քաղաքում ամերիկյան որբանոցում հայտնվեցին 3000 որբեր:
Ես, մեծապատիվ դեսպան, իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ եւ Ձեր՝ այդ տարիների կառավարությանը՝ հազարավոր որբացած երեխաների Գյումրի քաղաքի ամերիկյան որբանոցում փրկելու եւ պատսպարելու, կյանք պարգեւելու համար:

ՎԱՐԴԳԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի նախկին պրոռեկտոր, մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր

«Առավոտ»

25.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031