Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ, երբեք կրթությունը չթերագնահատեք». Նիկոլ Փաշինյան

Մայիս 25,2018 23:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների 100-ից ավելի շրջանավարտների: Վարչապետը շրջանավարտներին շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել մեծ հաջողություններ հետագա կյանքում:

«Մեր թավշյա հեղափոխությունը մի շատ կարևոր կարգախոս ուներ և ունի, որը քաղաքացիները բազմիցս վանկարկել են՝ «մենք ենք տերը մեր երկրի»: Այս տարածքը ստեղծվել է բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար և մենք հարկ համարեցինք, որ դուք՝ սահմանամերձ համայնքների շրջանավարտներդ, հնարավորություն ունենաք ձեր օրը նշել այստեղ՝ ի նշան հենց այն բանի, որ մենք ծառայում ենք ձեզ: Մեր մեծագույն խնդիրն է մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք ամեն օրվա հետ զգաք, որ ապրում եք ավելի ու ավելի լավ երկրում, ավելի ու ավելի լավ հայրենիքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մեր երկրի խնդիրների լուծման կարևորագույն միջոց է համարել կրթությունը: «Խնդրում եմ, երբեք կրթությունը չթերագնահատեք: Նոր Հայաստանում կրթությունը, փոխադարձ հարգանքը և կրթական ցենզի շարունակական բարձրացումն առաջնահերթություն են: Կոչ եմ անում, որ հետագա կյանքում ամեն հաջորդ օրն ունենաք ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ:  Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել»,- նշել է վարչապետը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031