Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում ընթացող Վանյա Սոմովի հուշամրցաշար «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի նախավերջին տուրից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը եւ ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն տասը հնարավորից 7,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր Արամը լրացուցիչ գործակիցներով իրեն վերադարձրեց առաջատարի դերը: Միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը 7 միավորով վստահ ընթանում է երրորդ հորիզոնականում::
Վաղը մրցաշարի վերջին օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ