Մայիսի 24-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարության հանդիպում ունեցավ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մորիս Գուրդո-Մոնտանյի հետ:
Զրուցակիցներն ընդգծեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունները, դրանք խորացնելու անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը, նախագահ Մակրոնի պետական այցը հոկտեմբերին, այնպես էլ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի առաջիկա այցը:
Երկուստեք կարևորվեց Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծումը:
ՀՀ ԱԳՆ