Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ողջունում եմ Ձեր ցանկությունը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ժողովրդավարական պետություն, որում հիմնովին ամրագրված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության սկզբունքները: Դուք կարող եք ակնկալել Միացյալ Թագավորության գործնական աջակցությունն ուղղված այս ոլորտում Ձեր ջանքերի իրականացմանը: Մենք պատրաստ ենք մեր փորձառությունը փոխանցել Ձեր կառավարությանը, պետական հաստատություններին և քաղաքացիական հասարակությանը՝ Հայաստանի և հայ ժողովրդի պայծառ ապագան կերտելու ճանապարհին:
Միացյալ Թագավորության և Հայաստանի երկկողմ հարաբերություններն արդեն իսկ ամուր են, սակայն կցանկանայի տեսնել դրանց հետագա ամրապնդումը, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և միջխորհրդարանական համագործակցության ոլորտներում:
Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում՝ համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու, համընդհանուր արժեքները խթանելու և օրինահենք միջազգային համակարգն ամրապնդելու ուղղությամբ»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ