Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմնական դրույթները կառավարության գալիք ծրագրի մեջ ներառեն, որպեսզի կառավարության աշխատանքի ծրագիրը համադրելի լինի ԵՄ առջեւ ստանձնած ՀՀ պարտավորություններին։
Նա նշեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները ինչպես քաղաքական նշանակություն ու կարեւորություն ունեն, այնպես էլ տնտեսական. «Կարծում եմ, սա լավ լուծում կարող է լինել բոլորիս համար: Այս կառավարությունն իրեն դիտարկում է որպես արագ բարեփոխիչների կառավարություն, եւ այս տեսակետից, կարծում եմ, որ ԵՄ-ի նման գործընկերությունը կարող է օգտակար լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ