Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցված ևս մեկ բազմադրվագ քրեական գործ է վարույթ ընդունվել

Մայիս 25,2018 18:45

17.05.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցված ևս մեկ քրեական գործ` 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Այսպես, քրեական գործի նյութերի և ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալների համաձայն` 2016 և 2017 թվականների ընթացքում հարուցված և պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով ավարտված 6803 կատարողական վարույթներով հանվել են պարտապանների գույքի վրա դրված արգելանքները:

Բացի այդ, պարզվել է, որ Կենտրոնի հարկային տեսչության պահանջով 2015թ.-ի մարտի 5-ին հարուցված կատարողական վարույթով ընկերությունից հօգուտ պետության անհրաժեշտ է եղել բռնագանձել 14.623.600 ՀՀ դրամ, սակայն հարկադիր կատարողի կողմից ընկերության բանկային հաշվից բռնագանձվել է ընդամենը 3.662.000 ՀՀ դրամ: Հարկադիր կատարողը օրենքով սահմանված կարգով ընկերության տնօրենից չի պահանջել գույքի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, չի բռնագանձել ընկերության սեփականությունը հանդիսացող «Մերսեդես Բենց G 500» մակնիշի ավտոմեքենան:

Քննության ենթակա մեկ այլ դրվագով պարզվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի պահանջով 5.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներից 11736-ը ավարտվել է պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով: Մինչդեռ ստուգման ընթացքում պարզվել է, որ նշված վարույթներով պարտապանները աշխատել են և վճարել եկամտահարկ, այսինքն՝ ունեցել են դրամական միջոցներ, որոնք չեն բռնագանձվել: Այդ վարույթներով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 38.280.000 ՀՀ դրամ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031