Ամերիկացի աշխարհահռչակ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը հանձնվել է Նյու Յորքի ոստիկանությանը և ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է CNN,-ը, ակնկալվում է, որ Մանհեթենի դատախազությունը Վայնշտեյնի դեմ կառաջադրի առաջին և երրորդ աստիճանի բռնաբարության մեղադրանք:
Պրոդյուսերը պետք է ներկայանա նաև դատարան, որը սահմանելու է խափանման միջոց: Աղբյուրների փոխանցմամբ՝ դատարանը կարող է Վայնշտեյնի նկատմամբ գրավ նշանակել՝ 2 միլիոն դոլարի չափով:
Վայնշտեյնին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:
Նշենք, որ միաժամանակ մի քանի կանայք Վայնշտեյնին մեղադրում են սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ: Նախկինում պրոդյուսերը հերքել է բոլոր մեղադրանքները:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ