Մայիսի 25-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ղ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մ գլորվել ձորակը և բախվել գազատար խողովակին (խողովակը չի վնասվել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ն. Ղ.-ին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Նաիրիի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ