Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են մաքսազերծել ներկրված բեռների մի մասը

Մայիս 25,2018 16:02

Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով:

Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը: Հետագայում նման դեպքերից խուսափելու նպատակով, պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը, բոլոր գործընթացներն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում՝ ապահովելով ընթացակարգերի պատշաճ կատարումը և զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը:

ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ մաքսային մարմնի կողմից արհեստական խոչընդոտների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են անմիջապես ահազանգել կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ թեժ գծի միջոցով:

Պետական եկամուտների կոմիտեն կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները և պատրաստակամ է օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:

 

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031