Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի բարձրացման խնդիրը կքննարկեն նախարար Արթուր Գրիգորյանի հետ

Մայիս 25,2018 15:54

Aravot.am-ի հարցին, թե ատոմակայանի աշխատակիցները պարբերաբար հարց են հնչեցնում աշխատավարձերը բարձրացնելու, վստահեցնելով, որ այլ երկրներում իրենց պես մասնագետները մի քանի անգամ ավելի բարձր են ստանում, նոր կառավարության հետ նման հարց քննարկվե՞լ է, ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը պատասխանեց, որ ատոմակայանում միջին աշխատավարձը 300 հազար դրամ է:

Ըստ պարոն Վարդանյանի, Հայաստանի պայմանների համեմատությամբ աշխատավարձը կարելի է բարձր համարել, բայց համեմատելով այլ երկրների նույն աշխատանքը կատարող մասնագետների հետ՝ ցածր է:

Մովսես Վարդանյանը նաեւ ասաց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են: Հարցը պատրաստվում էին նաեւ քննարկել այսօր ատոմակայանում շրջայցի եկած էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ:

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում

Տնօրենի տվյալներով, այս պահին ՀԱԷԿ-ն ունի 1812 աշխատող:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031