Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» դատարան չէին բերել. ոստիկանությունը զբաղված է «վերջին զանգ»-ով

Մայիս 25,2018 15:50

Դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող «Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստը չկայացավ. ոստիկանության ուղեկցող գումարտակն ամբաստանյալներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին, Թաթուլ Թամրազյանին, Արամ Հակոբյանին, Տիգրան Մանուկյանին, Արայիկ Հակոբյանին, Վարդան Գերավետյանին, Մարտիրոս Հակոբյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գևորգ Իրիցյանին, Թորոս Թորոսյանին դատարան չէր բերել:

Դատավորը ներկա պաշտպաններին տեղեկացրեց՝ ոստիկանության ուղարկած գրության համաձայն՝ «վերջին զանգ»-ի առթիվ շատ միջոցառումներ են նախատեսված, ուստի ոստիկանությունը հասարակական կարգ ապահովելու նպատակով մեծաթիվ ոստիկանական ուժերի է ներգրավել:

Գրության մեջ ասվում է. «Կալանավորներին ուղեկցելու էր Երևանի վարչության ուղեկցող գումարտակը, իսկ դատարանի բակում հասարակական կարգն ապահովելու էին ՊՊԾ գնդի եւ այլ ստորաբաժանումները, որոնք, սակայն, ներգրավված են «վերջին զանգի» միջոցառումներում»: Ըստ այդմ, դատավորի որոշմամբ նիստը հետաձգվեց. հաջորդը մեկ շաբաթ անց է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031