Քիչ առաջ Ռուսաստանից զանգահարեց ազգականս եւ հայտնեց, որ հայկական պետհամարանիշներով իրենց ավտոբուսը, որ երեկ առավոտյան կանգնեցրել էին ռուս-վրացական սահման հանդիսացող Ներքին Լարս անցակետում, հիմա կանգնեցրել են Սարատով քաղաքից 40 կմ հեռավորությամբ: Ճանապարհային ոստիկանությունը հայկական ավտոբուսի վարորդից նոր լիցենզիա է պահանջում:
Երեկ՝ մայիսի 24-ին, այդ կապակցությամբ պարզաբանում է տրվել, որ հայկական ավտոբուսների վարորդների ունեցած լիցենզիան ուժի մեջ է մինչեւ հունիսի 1-ը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ