Լրահոս
Օրվա լրահոսը

Նորընտիր կառա­վարությանն առա­ջար­կվում է սառեցնել տարկետման իրավունքի սահմանափակման վերա­բերյալ կարգի կիրարկումը

Մայիս 25,2018 15:23

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և ֆիզիկայի գ/հ ինստիտուտի

գիտական խորհուրդների ս/թ մայիսի 16-ին կայացած համատեղ նիստի

Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունը նոր խնդիրների մի հս­կա­յական բազմություն է առաջադրել նոր­ընտիր վարչապետի և կառավարության առջև: Լուծ­ման անհրաժեշտություն ունեցող այդ խնդիրներն ունեն հրատապության տարբեր աս­տի­ճաններ:

Ուզում ենք առանձնացնել դրանցից մեկը:

Խոսքը ուսանողների տարկետման իրավունքին վերաբերող վիճահարույց օրենքի մա­սին է: 2017 թվականին ներկայացված այդ նախագիծն առաջացրեց գիտակրթական հա­մակարգի մի շարք ճանաչված մասնագետների լուրջ առար­կությունը, ինչպես նաև հանգեցրեց ուսանո­ղու­թյան ստվար զանգվածի ցույցերի, դասադուլների, նույնիսկ հացադուլների: Արդյունքում, նախորդ կառավարությունը ներկայացրեց նոր որո­շում` “Գիտության և կրթության բնագա­վառ­­ներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղա­քա­ցիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի” մա­սին`առավել խճճելով իրողությունը և, ըստ էության, քիչ տարբերվելով նախորդից:

Մտահոգ լինելով գիտակրթական համակարգի, հատկապես բնագիտական և ճարտա­րա­գի­տական թևերի, ապա­գա­յով մեկ անգամ ևս ուզում ենք ընդգծել.

-Գիտակրթական համակարգի բնականոն զարգացման համար անգնահատելի է կրթու­թյան անընդհատ շարունակականությունը, և տարկետման իրավունքի կտրուկ սահմա­նա­փա­կումը կարող է անդառնալի հարված հասցնել համակարգի ինքնավեր­ար­տադրմանը և հանրա­պե­տության գիտատեխնիկական զարգացմանը, կրկնենք, հատկա­պես բնագիտա­կան և ճարտա­րա­գի­տական թևերին, որը հենց այդ գիտա­տեխ­նի­կական զարգացման հենքն է:

-Զորակոչից տարկետում տալու վերաբերյալ N 451-Ն որոշումը ընդունված է առանց մասնագետների հետ լայն քննարկման, խրթին է և հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` նորընտիր վարչապետին և կառա­վարությանը առա­ջար­կում ենք.

-սառեցնել տարկետման իրավունքի սահմանափակման վերա­բերյալ կարգի կիրարկումը,

-մեկ տարով վերականգնել տարկետման իրավունքի տրամադրման նախորդ կարգը:

Այս քայլերի իրականացումից հետո մեկ անգամ ևս անդրադառնալ նման վիճա­հա­րույց օրենսդրական նախաձեռնությանը պաշտպանության նախարարությունից բացի, առաջին հերթին, կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև այլ շահա­գրգիռ կազմա­կեր­պու­թյունների, գիտակրթական համակարգի համար պատաս­խա­նա­տու մասնա­գետ­ների լայն զանգվածների ներ­գրավ­մամբ:

ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ  

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. Մ. ԱՎԱԳՅԱՆ

ՖԻԶԻԿԱՅԻ Գ/Հ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ՏՆՕՐԵՆ` Ռ. Բ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031