Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Մայիս 25,2018 15:17

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադրամասում: Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական պարտադիր և պարբերական բժշկական զննությունների:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:

Իսկ Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին և Երևանում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ վերջիններս վերացրել են սանիտարահիգիենիկ խախտումներն ու կատարել վերահսկիչի բոլոր հանձնարարականները:

Սննդամթերքի անվտանգության պատական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031