Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը՝ հրաժարական տալու եւ փաստաբան Վահե Գրիգորյանի մասին

Մայիս 25,2018 14:55

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրաժարական չի տալու: Ապա չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե երկրում սահմանադրական փակուղի է, որի պատճառով էլ՝ քաղաքական ճգնաժամ: «Այն Սահմանադրությունը, որի կերտմանը ես մասնակցել եմ, արժանացել է թե տեղի, եւ թե միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին»,-նշեց Հրայր Թովմասյանը՝ անհամաձայնություն հայտնելով այն տեսակետների առնչությամբ, թե նոր Սահմանադրությունը նախկին իշխանությունների համար է գրվել:

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործակցության մասին հարցին էլ Թովմասյանը պատասխանեց, որ ՍԴ-ն քաղաքական կառույց չէ եւ որեւէ քաղաքական ուժի հետ չի գործակցում:

Ապա լրագրողները հետաքրքրվեցին, թե ՍԴ նախագահն ինչ կարծիքի է փաստաբան Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին: «Ես այդ պաշտոնում տեսնում եմ յուրաքանչյուրին, որը կստանա ԱԺ պատգամավորների առնվազն 3/5-ի աջակցությունը: Որպես ՍԴ նախագահ՝ ես ոչ մի ազդեցության լծակ չունեմ այն հարցում, թե ով պետք է դառնա ՍԴ դատավոր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031