Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար. «Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տարբեր տեսանկյուններից է գնահատվում»

Մայիս 25,2018 14:11

«Հետեւողական ենք Իսրայելում տեղի ունեցող զարգացումների հարցում, բայց Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տարբեր տեսանկյուններից է գնահատվում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ օրերս Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա բնորոշմամբ՝ Իսրայելի խորհրդարանում ծավալված նշյալ գործընթացն առաջին հերթին ներդրում է ցեղասպանությունների կանխարգելման գործում. «Դա ազդակ է առհասարակ»: Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նախարարը նշեց. «Արդեն մեծ առաջընթաց ենք գրանցել եւ կարեւոր հանգրվանի հասել: Ներկայիս կարեւորությունը տրվում է փաստաթղթի դրույթների իրականացմանը»:

Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ հունիսի մեկից կանցնեն համաձայնագրի ժամանակավոր կիրառմանը. «Կձգտենք հնարավորինս ստեղծել այդ համաձայնագրի գործնական կիրառման պայմաններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031