Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ Արթուր Աղաբեկյանին. «Եթե մտահոգություն ուներ, կարող էր գաղտնի նամակով դիմեր Փաշինյանին»

Մայիս 25,2018 14:04

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է Արտակ Դավթյանը: Այսօր լրագրողները ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերում այդ նշանակմանը, հատկապես, որ Արթուր Աղաբեկյանը բավականին կոշտ գնահատական է տվել՝ ասելով, որ ամենաթույլ գեներալը նշանակվեց ամենապատասխանատու պաշտոնին: Մարուքյանը պատասխանեց, որ ԶՈՒ-ում ծառայել է, բայց զինվորական մասնագիտություն չունի, ինչ վերաբերում է Աղաբեկյանի խոսքերին, «Նա կարող էր նորանշանակ ԳՇ պետի մասին եթե մտահոգություններ ուներ, այլ խողովակներով փոխանցել Փաշինյանին, ոչ թե հրապարակային ասեր:

Միշտ մեզ քննադատում են, որ այ դուք այսինչ բանն ասացիք, թշնամիները լսեցին: Իսկ այս դեպքում եթե անգամ մտահոգությունները հիմնված են ինչ-որ փաստերի վրա, դրանք պետք է այլ խողովակներով փոխանցվեն, խոսքը գնում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասին, նա կարող էր հանդիպում պահանջել եւ հանդիպել Փաշինյանի հետ, հատուկ գաղտնի նամակով դիմեր Փաշինյանին եւ իր մտահոգությունները փոխանցել: Սխալ է հրապարակային նման կերպով արտահայտվել նորանշանակ գլխավոր շտաբի պետի մասին: Դա նախկինում եղած բարձրաստիճան զինվորականի կարծիք է: Որքանով է այդ կարծիքը հիմնավոր, ես չգիտեմ, գիտեմ, որ Փաշինյանը բազմաթիվ կոնսուլտացիաներ է արել այս նշանակումը կատարելիս, եթե հանգել է այս նշանակմանը, ուրեմն դրա մեջ կա տրամաբանություն, կան հիմքեր ու հիմնավորումներ, թե ինչու հենց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031