Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի տարածքում գտնվող խաչմերուկում, ադրբեջանական հենակետերի դիմաց գտնվող գյուղմթերքների վաճառքի համար նախատեսված, սակայն այդ նպատակով չօգտագործված տաղավարում փակցրել են «Ելք» դաշինքի ղեկավարների լուսանկարներով պաստառներ: Նախընտրական պաստառները պատրաստվել են 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ