Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդը գործարար է, դա չի նշանակում, որ գող է ու ավազակ». Արա Բաբլոյան

Մայիս 25,2018 13:37

ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում կուսակցության ղեկավար

Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա: Այս մասին այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Այս պահին մենք չենք քննարկել կուսակցության ղեկավարի փոփոխության հարց»,-հավաստիացրեց Արա Բաբլոյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «խորհրդարանը ցրելու հիմքեր կա՞ն»: Բաբլոյանը պատասխանեց. «Այս պահին որեւէ նման հիմք չկա»:

Իր եւ Նիկոլ Փաշինյանի հետ «սուր» հարաբերությունների մասին հարցին էլ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Սուր չեն եղել մեր մարդկային հարաբերությունները: Ինչպես բոլոր քաղաքակիրթ հասարակություններում, մեր մոտ եւս ամեն բան հստակ կանոնակարգված է: Որպես ԱԺ նախագահ՝ հավասար եմ մոտենում բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին: Որպես ՀՀԿ անդամ՝ ունեմ քաղաքական դիրքորոշում, որը համընկնում է կուսակցության դիրքորոշման հետ»:

ԱԱԾ-ի մեկնարկած՝ ապօրինի հարստացածների առնչությամբ գործողությունների ձեռնարկման մասին էլ Արա Բաբլոյանը նշեց՝ ՀՀ-ում մտավախություններ չունեն: «Պետք է հարգենք մարդու իրավունքը եւ այն մարդկանց իրավունքները, որոնք հարկեր են վճարում եւ զարգացնում պետությունը: Եթե մարդիկ գործարար են եւ մեծ կարողությունների տեր, դա չի նշանակում, որ գող են ու ավազակ: Դա նշանակում է, որ ավելի մեծ ավանդ ունեն երկրի զարգացման գործում»,-դառնալով գործարար-ՀՀԿ-ականներին՝ ասաց Արա Բաբլոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Հավանականությունը շատ մեծ է ,որ խուսափում են հարկերից: Երբևէ որևիցե մեկին ստուգել են ունեցած կարողությունները և Ձեռք բերման ուղիները?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031