Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մի ապրանք անարգել ներմուծելու եւ հաշված րոպեների ընթացքում մաքսազերծելու վերաբերյալ վարչապետի հրահանգից անմիջապես հետո մաքսայինում մի իսկական խառնաշփոթ է սկսվել. «Հայոց աշխարհ»

Մայիս 25,2018 13:01

Հույսերը, որ իշխանափոխությունից հետո սկսելու են ավելի լավ ապրել, մարդկանց հանեց փողոց։ Սակայն ակնկալիքները, որ Փաշինյանին վարչապետ կարգելուց հետո հեղափոխական տեմպերով փոխվելու է մարդկանց սոցիալական վիճակը, բարձրանալու են աշխատավարձերն ու սոցիալական մյուս վճարները, նվազելու են ապրանքների գներն ու վարկերի տոկոսադրույքները, սառեցվելու կամ հետաձգվելու են գյուղացիական եւ սպառողական վարկերը, ներդրումները արագորեն հոսելու են Հայաստան, բացվելու են մեծաքանակ նոր աշխատատեղեր, արմատախիլ է արվելու կոռուպցիան, կտրուկ ավելանալու են բյուջեի հարկային եկամուտները, որեւէ կերպ չեն տեղավորվում ներկայիս իրողությունների մեջ։

Ավելին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո հեղափոխական տրամադրություններով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ լուրջ ռիսկեր են ստեղծել առանձին պետական կառավարման մարմինների բնականոն աշխատանքի համար։ Խոսքը մասնավորապես մաքսայինի մասին է։

Ամեն մի ապրանք անարգել ներմուծելու եւ հաշված րոպեների ընթացքում մաքսազերծելու վերաբերյալ վարչապետի հրահանգից անմիջապես հետո մաքսայինում մի իսկական խառնաշփոթ է սկսվել։ Ոգեւորված Փաշինյանի ասածներով՝ մարդիկ փորձում էին իրենց կամքը պարտադրել մաքսային մարմիններին՝ ներկայացնելով չհիմնավորված պահանջներ։

Որ այս համակարգում խնդիրներ շատ կան, անկասկած է։ Սակայն դա չի նշանակում, թե թացն ու չորը պետք է խառնել իրար։ Կան ընթացակարգեր, որ պետք է պահպանվեն։

Ինչպես հայտնի է, առանձին երկրներից իրականացվող ներկրումների դեպքում կիրառվում են հսկիչ գներ։ Այդ երկրներում տրվող ինվոյսները վստահելի չեն։ Երբեմն ապրանքների ակնհայտ՝ թվացող արժեքները ներկայացվում են չափազանց ցածր գներով։ Նման դեպքերում էլ կիրառվում են հսկիչ գներ, որի պատճառով նախկին իշխանությունները բազմիցս անխնա քննադատվել են, այդ թվում՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից։

Այսօր, երբ ինքն է ղեկավարում կառավարությունը, այլեւս դադարել է խոսել հսկիչ գների կիրառումից հրաժարվելու մասին։ Նամանավանդ այն առնչվում է պետական բյուջեի եկամուտների ապահովմանը, ինչն այնքան էլ բարվոք վիճակում չէ ներքաղաքական վերջին իրադարձություններից հետո։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031