Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ հասարակությանը հրամցվում է միայն «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը, իսկ «ի՞նչ անելը» երկրորդ պլանում է. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 25,2018 12:52

Երկու հանրահայտ հարցերը՝ «ի՞նչ անել» եւ «ո՞վ է մեղավոր», խիստ արդիական են նաեւ այսօրվա Հայաստանում, բայց առայժմ հասարակությանը հրամցվում է միայն «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը, իսկ «ի՞նչ անելը» երկրորդ պլանում է։

Կառավարության նորանշանակ անդամներն իրենց նախորդների արած ղալաթներն են բացահայտում՝ ով ինչքան կարողանում է, ու ամեն բացահայտումից հետո սոցկայքերը հեղեղվում են «տո դրանց սաղին պետք ա փռթիկ-փռթիկ անել» տիպի արձագանքներով (հիմնականում՝ լատինատառ), բայց այս վիճակը երկար շարունակվել չի կարող։ Միայն տեսարանները քիչ են, ժողովրդին պետք է նաեւ հաց։

Իսկ թե որտեղից պիտի գտնվի «հացը»՝ առայժմ չի երեւում։ Համենայն դեպս ապրել ամսվա տնտեսական ցուցանիշները, մեղմ ասած, բավականին մտահոգիչ են։ Համարյա բոլոր ոլորտներում անկում է արձանագրվել։ Ինչ-որ տեղ դա, իհարկե, հասկանալի է. ապրիլի երկրորդ կեսին Երեւանը կաթվածահար վիճակում էր, եւ դա չէր կարող չանդրադառնալ տնտեսության վրա։ Բայց բողոքի ակցիաներն ու գործադուլները տեղ-տեղ շարունակվում են, կապիտալի արտահոսքը՝ նույնպես, եւ ակնհայտ է, որ մայիս ամսվա ցուցանիշներն էլ բանի նման չեն լինելու։ Իսկ Արեւմուտքը չի շտապում օգնել։ Եթե շտապի էլ՝ մեզանից «յուրաքանչյուր վիտամինի դիմաց բազում մանր¬մունր ծառայություններ է պահանջելու»։

Մյուս կողմից էլ՝ հեղափոխության հաղթանակի գործում իրենց լուման ներդրած քաղաքացիներն ակնկալում են «գոտիների թուլացում», իսկ դա բյուջեի համար լրացուցիչ լարվածության է (օրինակ՝ տեսախցիկների արձանագրած խախտումների տուգանքների համաներման արդյունքում բյուջեի մուտքերը նվազելու են)։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031