Լրահոս
Օրվա լրահոսը

Ելիզավետա Դանիելյան. «Փոխվել է քաղաքական իրավիճակը։ Ես կարծում եմ՝ դա որեւէ առնչություն չպիտի ունենա դատարանի, դատական համակարգի վրա». «Ժողովուրդ»

Մայիս 25,2018 12:34

Դատավորների ընդհանուր ժողովը երեկ որոշել է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տիկին Դանիելյանի հետ։

– Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական կոնֆիգուրացիա է փոխվել։ Դուք ինչպե՞ս եք աշխատելու, այսպես ասած, նոր Հայաստանում։

– Իսկ ի՞նչ խնդիր կա։ Փոխվել է քաղաքական իրավիճակը։ Ես կարծում եմ՝ դա որեւէ առնչություն չպիտի ունենա դատարանի, դատական համակարգի վրա։ Եվ այն չափանիշները, որ սահմանված են սահմանադրությամբ, դրանք վերաբերում են դատարանների անկախությանը, երաշխիքներին, դրանք բոլորը գործող նորմեր են։ Համենայնդեպս ես մշտապես ձգտում եմ, որպեսզի գործեմ սահմանադրությանը եւ օրենքներին համահունչ։ Ինչ վերաբերում է քաղաքական փոփոխությանը, ես կարծում եմ՝ դա դատական համակարգի վրա միայն լավ ազդեցություն կունենա։

– Ի՞նչ առումով, մի փոքր կբացե՞ք փակագծերը։

– Այսինքն՝ էլ ավելի է հնչեցնում դատարաններին, դատական գործերին չմիջամտելու կարեւորագույն սկզբունքները, բոլորին նախազգուշացնում է, որ ցանկացած միջամտություն կարող է հետագայում դառնալ շատ լուրջ քննարկման առարկա։ Ես չեմ ասում՝ այլապես դատարանները չգիտեմ ինչ…բայց Փաշինյանի ասածներն էլ ավելի մեծ հենարան, ուժ են տալիս, դուխ են տալիս դատարաններին, որպեսզի իրենք գործեն անաչառ եւ ավելի անկաշկանդ։ Ես կարծում եմ՝ շատ կարեւոր է, երբ պետության ղեկավարները մեկ անգամ եւս բարձրաձայն հնչեցնում են այն, որ դատական համակարգի գործերի մեջ չպետք է պետությունը խառնվի։

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Փաստորեն մինչ այժմ խառնվել են և ոչ մի դատավոր չի ընդիմացել; Բա որց եք փոխվելու?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031