Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ արտահերթ նիստ. ո՞ւմ տրամադրվեց Ալեն Սիմոնյանի մանդատը

Մայիս 25,2018 12:26

Քիչ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստի ընթացքում քննարկեց Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու, նրա փոխարեն ԵԼՔ դաշինքի ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուին մանդատ տրամադրելու հարցը:

Քվորումն ապահովված էր, և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին՝ մայիսի 24-ի արձանագրությունը և ղեկավարվելով ՀՀ ԸՕ 141-րդ հոդվածի 8-րդ մասով՝ ԿԸՀ-ն արձանագրություն է կազմել: Փաստաթղթի համաձայն՝ Ալեն Սիմոնյանի մանդատը տրամադրվում է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նաիրա Անդրանիկի Հովհաննիսյանին:

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ ավագանու նիստի ավարտից հետո սահմանված կարգով այն կտրվի ավագանու նոր անդամին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031