«Կարծում եմ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումը քաղաքական ուժերի ընդհանրական քննարկման հարց պետք է լինի: Երբ հարցը կհասունանա, կնստենք սեղանի շուրջ՝ որոշում ընդունելու»,-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ընտրական օրենսգրքում հնարավոր փոփոխությունների առնչությամբ նա նշեց, որ քաղաքական ուժերը տարբեր դիրքորոշումներ ունեն այդ հարցի շուրջ. «Եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ որոշակի փոփոխություններ պետք է կատարեն, ինչ խոսք, կկատարվեն»:
Անդրադառնալով որոշ քաղաքական ուժերի պնդմանը, որ վարկանիշային ընտրակարգը պետք է վերացվի, ինչին, սակայն, դեմ է ՀՀԿ-ն, Արա Բաբլոյանը նկատեց. «ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել բանակցություններին եւ հիմա հայտարարում է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ