Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուզան Ազիզյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուսուցչական կազմը հարցաքննվել է. «Հայկական ժամանակ»

Մայիս 25,2018 12:13

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն ՀՀԿ-ական Ռուզան Ազիզյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուսուցչական կազմը հարցաքննվել է։

«ՀԺ»-ի տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում, սակայն, դեռ չի հարցաքննվել հենց «գլխավոր» հերոսը՝ ՀՀԿ-ական Ռուզան Ազիզյանը. քրեական գործը քննվում է նրա բացակայության պայմաններում։ Պատճառը ոչ թե այն է, որ Ազիզյանը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը, այլ իրավապահները նրա դեմ փաստեր հավաքելու համար մի քանի անգամ հարցաքննել են դպրոցի ուսուցիչներին։ Բայց մինչ փաստերը դանդաղ-դանդաղ կհավաքվեն, Ազիզյանը արագորեն տնօրենի պաշտոնից ազատվելու հաջորդ օրն իսկ «արտագաղթել է»։

Մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանությունում մայիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով)։ Քրեական գործ հարուցվեց մայիսի 4-ին դպրոցում անցկացված հեղափոխական հանրահավաքից հետո, երբ աշակերտները տնօրեն Ռուզան Ազիզյանից պահանջում էին հեռանալ պաշտոնից, իսկ աշխատակազմի անդամներն ու ծնողները միմյանց հերթ չտալով, թվարկում էին նրա չարաշահումները։

Աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես եկել մասնավորապես դպրոցի գրադարանավարուհի Ռուզան Սաֆարյանը՝ հայտարարելով, որ տարիներ շարունակ պարգեւավճար է ստացել, գումարը բանկոմատից հանել ու դպրոցի աշխատակիցներից մեկի միջոցով փոխանցել տնօրենին. «Հինգ տարի շարունակ ստացել եմ պրեմիաներ։ Գումարը ես ստացել եմ, բերել եմ, փոխանցել եմ իրեն։ Ես անձամբ իրեն չեմ տվել, ում միջոցով՝ բերեք մեր կոլեգաների անունները չտանք։ Այդպես է հրամանը եկել՝ ստանում եք, բերում եք, փոխանցում եք»,- մասնավորապես ասել էր նա, ապա հավելել, որ իր այս հայտարարությունից հետո չգիտի՝ կշարունակի՞ աշխատել դպրոցում, թե՝ ոչ։ Երեկ գրադարանավարուհին ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անգամ հարցաքննվել է, սակայն տեղյակ չէ՝ քրեական գործի շրջանակներում կասկածյալներ կա՞ն, թե՝ ոչ։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031