Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

Մայիս 25,2018 11:52

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող մասնավոր հատվածին խոչընդոտող կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկման երկրորդ փուլը:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը, կարևորելով պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը, նրանց ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից գործարկված մի շարք էլեկտրոնային հարթակներ, որոնք էականորեն պարզեցնում են գործարար հատվածի հաղորդակցումը պետական մարմինների հետ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնավորապես՝ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին և e-hotline.am Արդարադատության նախարարության թեժ գծի ծառայությանը:

Նախարարի տեղակալը առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ներկայացնել այն վարչական խոչընդոտներն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնք հնարավոր է լուծել համատեղ ջանքերով, այդ թվում՝ ինովացիոն և էլեկտրոնային գործիքների կիրառմամբ: Հանդիպման մասնակիցների կողմից բարձրաձայնված խնդիրների շարքում առանձնացել են մաքսային պահեստներում դեղամիջոցների պահպանման կանոններին, բնակավայրերից դուրս նորաստեղծ ձեռնարկատիրական օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցին միացնելու ժամանակահատվածին, անկանխիկ գործարքների դեպքում գանձվող գումարների տոկոսադրույքներին, էլեկտրոնային տարբերակով դատական համակարգ մուտքագրվող վճարման կարգադրությունների սահուն ընթացքի ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարական առաջարկների, գործուն լուծումների առկայության դեպքում բարձրաձայնել՝ հետևյալ հղմամբ հարցաշարը լրացնելու և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու միջոցով:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031