Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյան. «Իմ տղան այդ օրերին զալոժնիկ էր ՀՀԿ-ի ձեռքում։ Իմ դեմ պայման էր դրվել հրաժարվել ԲՀԿ-ից». «Ժամանակ»

Մայիս 25,2018 11:47

«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը։

Պարոն Գասպարյան, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ Ձեր հարաբերությունները կարգավորվեցի՞ն։ ԲՀԿ-ից դուրս գալուց հետո մամուլը գրում էր, որ Դուք դավաճանել եք ԲՀԿ-ին և ԲՀԿ-ում Ձեզ դավաճան են համարում։

-Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հետ ունեցել եմ պայմանավորվածություն։ Այդ ժամանակ, եթե հիշում եք, իմ տղային հետապնդում էին։ Իմ տղան այդ օրերին զալոժնիկ էր ՀՀԿ-ի ձեռքում։ Իմ դեմ պայման էր դրվել հրաժարվել ԲՀԿ-ից։ Եվ դուք հիշում եք, որ այդ ժամանակ Ծառուկյանը նույնպես փակեց իր քաղաքական էջը։

Ես այդ օրերին գնացի Ծառուկյանի մոտ, մենք խորհրդակցեցինք և Ծառուկյանն ասաց՝ Ռուստամ գրի դիմումը, գրի տղայիդ համար, ու ոչ մի խնդիր չի լինի։ Այսինքն՝ զուտ պայմանավորվածություն է եղել ԲՀԿ-ից իմ դուրս գալը, որից հետո էլ Ծառուկյանը պասիվացավ քաղաքականության մեջ ու այլևս դիմադրելու, պայքարելու խնդիր չկար։ Տղայիս խաթեր ես ստիպված դուրս եկա ԲՀԿ-ից, որ հետապնդումները դադարեցվեին։

Իսկ մասնավորապես ո՞վ էր ՀՀԿ-ից Ձեր առաջ նման պայման դրել։ Եվ հետաքրքիր է, որ Ձեզ հետապնդած ՀՀԿ-ն հիմա ընդդիմություն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք ՀՀԿ-ին ընդդիմադիր դաշտում։

-Դե ուզեն-չուզեն ընդդիմություն պետք է դառնան, քանի որ իշխանությունը ձեռներից գնացել է։ Բայց անիմաստ եմ համարում իրենց կողմից պայքարելը։ Ում դեմ են պայքարում, ժողովրդի՞։ Դա անընդունելի է։ Իրենց աթոռներին կպած մնալու համար պայքարում են իրենց ժողովրդի դեմ ՝ խանգարելով այսօրվա իշխանությունների աշխատանքը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031