Լրահոս
Օրվա լրահոսը

«Շառլ Ազնավուրը չի կարող դառնալ ՀՀ նախագահ, որովհետեւ 6 տարի պետք է ՀՀ-ում ապրած լինի». Արմեն Սարգսյան

Մայիս 25,2018 11:38

«Անձամբ ներդրում չեմ արել հիմնադրամի համար, բայց մեր ընտանիքն ունի բարեգործական ծրագրեր,-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով հիմնադրամի նիստում հնչած մտահոգությանը, որ սփյուռքը որպես ֆինանսական աղբյուր է դիտարկվում, Արմեն Սարգսյանը նշեց. «Սխալ է կարծել, թե սփյուռքը միայն դրսից գումարներ ուղարկելու համար է: Յուրաքանչյուրն իր ներդրումն ու իրավունքները պետք է ունենա: Գուցե մի օր հասնենք նրան, որ սփյուռքահայերը եւս կարողանան ՀՀ-ում ընտրությունների մասնակցել»:

Թեման շարունակելով՝ Արմեն Սարգսյանը նշեց. «Եթե ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է խոսքը, ապա հարց է առաջանում՝ միայն ՀՀ քաղաքացինե՞րն իրավունք ունեն ընտրություններում առաջադրվելու, թե սփյուռքում ապրողները եւս: Սփյուռքի հետ կապված հսկայական խնդիրներ ունենք: Սփյուռքահայն այսօր չի կարող ԱԺ-ում պաշտոն ունենալ, որովհետեւ ըստ օրենքի՝ պետք է չորս տարի այստեղ ապրած լինի: Մինչդեռ շատ երկրներում նման բան չկա: Իսրայելում, օրինակ, եթե հրեան այդ երկրի անձնագիր է ստանում, հաջորդ օրը կարող է բարձր պաշտոն ստանալ»:

Նախագահը հավելեց. «Տաղանդավոր սփյուռքահայն այսօր չի կարող պատգամավոր ընտրվել՝ վերոնշյալ սահմանափակման պատճառով: Իսկ ես կուզենայի, որ սփյուռքահայերը եւս ներգրավված լինեին մեր երկրի գործընթացներում: Ազգային հերոս Շառլ Ազնավուրը չի կարող դառնալ ՀՀ նախագահ, որովհետեւ 6 տարի պետք է ՀՀ-ում ապրած լինի: Նույնը եւ Քըրք Քըրքորյանը: Ասածս այն է, որ ՀՀ-ի եւ սփյուռքի միջեւ պատնեշներ կան, որոնք չեն վերացվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031