Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սինգապուրում բացվել է Ասիայի տարածքում առաջին հայկական թանգարանը

Մայիս 25,2018 11:37

Սինգապուրում բացվել է հայկական թանգարան, որն առաջինն է Ասիայի տարածքում: Այս մասին հաղորդում է The Straits Times պարբերականը:

Թանգարանը պատմում է, թե ինչ մասնակցություն է ունեցել հայ համայնքը Սինգապուրի կյանքին: Այստեղ ներկայացված է տեղեկատվություն Հայաստանի պատմության, համաշխարհային գիտության, մշակույթի, պատմության մեջ հայերի ունեցած ներդրման մասին:

Տեղեկատվության համաձայն՝ թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 24-ին: Միջոցառմանը մասնակցել են Սինգապուրի Ազգային ժառանգության խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Խվի Նին, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի ներկայացուցիչ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

Թանգարանի ստեղծման համար պահանջվել է 1.2 միլիոն դոլար:

Պարբերականը նշում է, որ Սինգապուրի հայ համայնքը հին պատմություն ունի: Այդ երկրի ականավոր հայերից էր Քաջիկ Մոսեսը, որը 1845-ին հիմնել է The Straits Times-ը, Սարգիս եղբայրները, որոնք 1887-ին հիմնել են Raffles հյուրանոցը, գիտնական Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան), որը 1800-ականների վերջում բուծել է Vanda teres և Vanda hookeriana խոլորձների տեսակները: Վերջինս դարձել է Սինգապուրի խորհրդանիշ ծաղիկը:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031