Երկրում տեղի ունեցող փոփոխություններն ու բացահայտումները, սպասելի լինելով հանդերձ, նաև, մի տեսակ, ապշեցնող են, քանզի ինչպես ասում են՝ սրիկա, բայց՝ այդքա՜ն, ոչ ոք չէր պատկերացնում: Օրեցօր նոր բացահայտումներ, քննարկվող թեմաներ, որ հիմնականում վերաբերում են նախկին իշխանությունների չարաշահումներին ու ապօրինություններին:
Մի կողմից՝ այս երևույթն, իհարկե, կարևոր է. այն դաս կլինի ոչ միայն երեկվա, այլ այսօրվա իշխողների համար: Արդյոք ԱԱԾ-ն այլևս ինքնամաքրված, անաչառ կլինի նաև օրվա իշխանությունների նկատմամբ, և ի՞նչ խղճով են ԱԱԾ-ում տարիներ շարունակ կոծկած պահել տարբեր հանցագործությունների մասին տեղեկատվությունները:
Փոխարենը՝ օր ու գիշեր ականջ են դրել ու ձայնագրություններ արել, թե ով է զայրացած հայհոյում կամ սպառնում, որ պետք է գնդակահարել ապօրինի իշխանություններին, ինչի արդյունքում, այսօր, ուռճացված մեղադրանքներով, բանտերում են գտնվում Արցախյան ազատամարտի տասնյակ մասնակիցներ, Ազգային հերոս Սամվել Բաբայանը:
Տարիներ շարունակ հայրենի իրավապահներն ու դատախազությունը հաշվեհարդար իրականացնողի և մեղադրանք հաստատողի գործառույթ են իրականացրել:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն Սարգսյան
Սուրեն ջան ստացվեց զարմանում եմ:Դուք լիովին ճիշտ եք մեր մարտական ընկերների պահով`ովքեր պատրաստ էին և պատրաստ են իրենց կյանքը նվիրել հայրենիքին:
Մեր մարտական ընկերները դարձան քավութրյան նոխազ`պետք չէ ցուլի տակ հորթ փնտրել:
Այս ամենի հիմքը պետք է փնտրել 1992թ-ից սկսած և վերջացնել 1999 հոկտեմբերի 27-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/05/25/959431/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից