ԱԱԾ-ի բացահայտումները թեեւ կապված են հարյուր միլիոնավոր դրամների չարաշահումների եւ խարդախությունների հետ, լայն զանգվածների տեսանկյունից այնքան էլ տպավորիչ չեն: Մարդիկ սպասում են, որ ճաղերի հետեւում կհայտնվեն նախկին նախարարներ, պատգամավորներ, օլիգարխներ եւ այլն: Բայց պետք է հասկանալ, որ դա «պատվերով համերգ» չէ՝ բռնենք, որ այդ զանգվածների «արդարության ծարավը» հագենա: Առանց այդ էլ մի ամբոխահաճո քայլ արդեն արվեց՝ «ջրվեցին» օրինախախտ վարորդների տուգանքները: Օրինապաշտ վարորդները հասկացան, թե ինչպիսի «սխալ էին գործել»՝ մնալով երթեւեկության կանոնների սահմաններում, գուցե շատերը փոշմանեցին իրենց «հարիֆության» համար եւ այսուհետ քշելու են այնպես, ինչպես հարյուր հազարների տուգանքներ կուտակածները: Մանավանդ, որ շուտով մայրաքաղաքում արագաչափեր եւ տեսախցիկները խիստ կրճատվելու են, եւ խնդիրները «կարգավորվելու է» ճանապարհային տեսուչին 5 կամ 10 հազարանոց խցկելու միջոցով:
Ագրեսիվ կարգազանց «լյումպենին» հաճոյանալու քայլերը դրանով, կարծում եմ, կարող են սահմանափակվել, եւ հիմա ճիշտ ժամանակն է անել ճիշտ հակառակ՝ ոչ պոպուլյար, բայց անհրաժեշտ քայլեր: Ինչո՞ւ հենց հիմա: Որովհետեւ այս պահին կառավարությունն ունի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության աջակցությունը՝ տեսանելի պատմական ապագայում նման իրավիճակ կարող է այլեւս չլինել: Ավելին՝ նույնիսկ այս կառավարությունը, եթե եւս մեկ տարի մնա, չի ունենա վստահության նույն աստիճանը, որն ունի այսօր՝ ոգեւորությունը, հեղափոխական էյֆորիան չի կարող հավերժ տեւել, սոցիալական վիճակը էականորեն չի փոխվի, արտաքին վտանգները կպահպանվեն, «հաղթող թիմի» մեջ կհայտնվեն ներքին հակասություններ եւ այլն: Ասածս «բայղուշություն» չէ, դա պատմական օրինաչափություն է եւ կախված չէ կառավարության անդամների արժանիքներից:
Այդպիսի ոչ պոպուլյար քայլ, որը կարող է անել ներկայիս կառավարությունը, պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը ներմուծելն է: Եթե մենք իսկապես ուզում ենք այսօրվա երիտասարդներին 20-25 տարուց նորմալ կենսաթոշակ տալ, եթե մեր ֆինանսական համակարգին «երկար փողեր» են պետք, ուրեմն անհրաժեշտ է հենց հիմա այդ քայլին գնալ: Երբ 2013-14 թվականներին այդ թեմայով բանավեճեր էին գնում, իշխանական թիմը պառակտված էր՝ մասնավորապես իրար դեմ պայքարում էին Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը: Գումարած, իհարկե, պոպուլիստական փաստարկները, օրինակ՝ «այս կառավարությանը չենք վստահում, նրանք մեր փողերը կուտեն»: Հիմա ներկայիս կառավարությանը վստահում ենք, այնպես չէ՞, ի՞նչն է, ուրեմն, խանգարում:
Մեկ տարով հետաձգելով՝ ոչ մի խնդիր չի լուծվում: Մեկ տարուց այդ համակարգը շատ ավելի դժվար կլինի ներդնել, քան հիմա: Արդեն ասացի, թե ինչու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն չեմ ձեր այն տեսակետին, թե վարորդների տուգանքները «ջրելով», ինչպես դուք եք ասում, պուպուլիստական քայլ է արվել։ Մարդիկ, իսկ ավելի ճիշտ վարորդները և նրանց ընտանիքներն այսքան տարի տուժել են ուռճացված և հաճախ անտեղի տուգանքներից (իհարկե, մի կողմ թողնելով կարգազանցության իսկական ու դիտավորությամբ կատարված դեպքերը)։ Այս համաներումը բազմաթիվ մարդկանց թույլ տվեց թոթափել իրենց նվազ ուսերին կախված հսկայական բեռը։ Նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող շատ-շատերն այլ ընտրություն չունենալու պատճառով այսօր տաքսու վարորդ են աշխատում՝ բավարարելու իրենց ընտանիքների անմիջական կարիքները, և հասկանալի է, որ նրանք, ինչպես նաև ուրիշներ ամեն կերպ փորձել են տեղավորվել հաստատված կանոնների շրջանակում։ Ինչքան եմ լսել ուսման վարձը փակելու համար տաքսու վարորդ աշխատող երիտասարդներից, որ վաստակածի զգալի մասը տալիս են տուգանքները վճարելու համար։ Ձեր կողմից տրված գնահատականը գուցե հասկանալի լիներ, եթե դուք այս երկրից չլինեիք, բայց քանի որ այս երկրից եք՝ մտածելու առիթ եք տալիս, թե ինչու եք խոսում այնպես, ինչպես խոսում եք։
Շատ կը ներէք, սակայն հենց տպաւորիչը այն է որ խմբագիրը արդարեւ այդ երկրից է, եւ մտածում ու խօսում է այդպէս: Դա հազուադէպ ընբռնողութիւն մըն է, առանց որու ձեր երկիրը ոտքի չի կանգնիր, նոյնիսկ եթէ տակաւին հարիւր անգամ իշխանութիւն փոխէք: Իսկ տաքսիներու պարագային, ես ել մի առաջարկ ունեմ, որ անհասկնալի պիտի լինի որ արտայայտուում է անձի մը կողմէ որ այդ երկրից չի՝ այցելուները տարբեր սակ պէտք է որ վճարեն երբ որ տաքսի կը գործածեն. դուրսի չափանիշներով, շատ աժան են ձեր տաքսիները: Թէ ոնց կը կիրարկուի դա, բարդ բաների կարիքը չկայ. թող հաստատուի կարգը, եւ գոնէ օտարերկրացի հայերի պարագային, վստահ եղէք որ այդ յատուկ սակը կը յարգուի: Արդէն ընդհանրապէս աւելի ենք վճարում:
Դե թող համաներեն միայն թեթև խախտումները:
Ասենք 130արագությամբ քշողին կամ մի քանի անգամ կարմիր լույսի տակ խաչմերուկ մտնողին ինչի պիտի համաներեն?
Դե եթե էտ երիտսարդները քշել չգիտեն կանոննորեը չգիտեն անընդատ տուգանվում են ովա մեղավոր:
Թող ուրիշ աշխատանքով ուսման վարձ աշխատեն ասենք մատուցող, գանձապահ, բեռնակիր:
Մյուս հարցնելա էնա, որ շատերը համար ամեն գնով բարձրագույն սովորելը դառնումա գերնպատակ:
Անկախ նրանից համապատասխան տաղանդ ունեն թե ոչ:
Գնում են 4տարի ծախսում են տենցել մասնագետ չեն դառնում, հետո բողոքում են թե գործ չունեն:
Բայց կարաին ինչ որ արհեստ սովորեին ասենք կահույք պատրաստող ու իրանց ճղելով ուսման վարձ վճարելու փոխարեն էտ 4տարում գումար աշխատեին ու նաև հետագա ողջ կյանքում:
Ոչ պոպուլյար քայլեր, հանճարեղ պոպուլիստի մը եւ իր հետեւորդներուն կողմէ…
Ամիսէ մը ի վեր, Հայաստանի կապակցութեամբ, շեշտակի հակում մը կայ մոռնալու որ վերջին հաշուով խօսում ենք քաղաքականութեան մասին, քաղաքական անձերու մասին:
Կատարուածը, հիմնականին մէջ, քաղաքական ճարպիկութիւն մըն էր: Անսպասելի պատեհութիւն մը գոյացաւ, մարդը խոյացաւ, քաղաքական առաւելագոյն շահ ձեռք բերաւ: Շնորհաւոր ըլլայ իրեն, իր կողմնակիցներուն եւ այս ամէնով ոգեւորուած հայերուն: ( Մնացեալներս ալ խորապէս կ’ըղձանք որ սխալ լինենք, դէպքերու մեր պատկերացումն ու վերլուծումը սխալ լինեն, մի օր պահը հասնի որ ասենք՝ վայ, այդ ինչ ապուշ ենք եղեր, որ մենք ալ չհաւատացինք, ամօթ մեզի: Ես կեանքումս այս աստիճան չեմ ցանկացած որ մտածումներս եւ զգացումներս սխալ լինեն: )
Ո՞նց կարող է իշխանութեան տիրացած անձն ու իր խմբակը ոչ-ժողովրդական բաներ ընեն, երբ որ յաջորդ հիմնական հանգրուանը՝ ընտրութիւններն են: Պիտի ըսեն՝ հոգ չէ որ ընտրութիւններուն պարտուինք. քանի որ անսովոր մթնոլորտ է ստեղծուել, եւ յաջողել ենք հնարամիտ կերպով գոնէ de facto իշխանութեան մը հասնիլ, եկէք առաւելագոյնը կատարենք, թէկուզ անհաճոյ լինի ամբոխին, եւ ուրեմն նոյնիսկ եթէ այդ ճանապարհով յառաջիկայ ընտրութիւններուն նորէն կ’անհետանանք: Քաղաքական ինքնասպանութիւն, ինքնազոհաբերում, յանուն աւելի բարձր, ազնուական նպատակներու… հմմմ… Խօսում անձերու մասին որ անդադար Ֆէյսպուքի վրայ են…
Պատկան տրամաբանութիւնը այն է որ կը շարունակուի մակերեսային ընթացքը, շատ յաջող ու ազդու ամբոխահաճութիւնը, յանուն գալիք ընտրութիւններուն: Եւ այս մօտեցումը իրենք շատ լաւ ել կը համարեն… ի նպաստ երկրին: Թէ՝ հարկաւոր է որ օրինականօրէն աւելի հաստատ ու զօրեղ կերպով իշխանութեան տիրանան, միաժամանակ տկարացնելով ընդդիմութիւնը, որպէսզի այդ կերպով կարենան շա՜տ աւելի մեծ բաներ իրագործել, ի շահ երկրին ու ժողովուրդին… բա ոնց…
ասենք որ մի անգան ել հանեցին արագաչապերը կամ կարմիր լույսերիը տեսակ ինչքան ավարյա եղավ մեկն մեկնի ճանապար չեյին տա եվ խայդառակ վիճակ եղավ նորից դրեցին քաղաքացիները որում ՀՀԿԻ ան դաստիրակ որդիները շատ են հաբռկաց եվ կտեսնեք ին խայդառակ վիճակ կստացվի եվ ասեմ որ որ բռնեցիք այդ ոլիգախտներին թալանած գումարները փոխանցեք բուջե դրանք բուջեյի գումարները էն դա չի կոչվի պարդադրանք քաղաքացու կողմից եվ ասեմ որ լավ էյին ասել որ սոցաբ նախարարն քսան միլյոնը եվրոն որտեղից է հայդադե իրեն աշխատավարձը կարող է հավաքեր ոչ մի գռոշ չծախսեր եվ ինչով պետք է ապրեր դե տեսեք որ դա ում անունով էլ գցի պետք է իմանան դրանք անամոտ գողեր էն եվ թույլ պետք է չտանք որ ազատ ման գան եվ վայելեն թալանած գումարները այդքան կեղծ գրություներ եկան սոցաբի նախարարի կեղծած թղթերից հիմա կանչեք էվ կանգնցրեք պատասխանա տվության այդքան ապացուց կան դրանք պետք չե որ ազատ ման գան եվ ավել պակաս խոսեն
Հայերը պետք է հարկ վճարեն հայ ազգի ու հայ պետականության պաշտպանության ու տարածման համար, այդ հարկի անունը դնենք ժամանակի հարկ, ցանկացած արժեք ունի ժամանակի փոխարժեքը, օրինակ, հայ երիտասարդն այլ երկրից ծառայում է հայ բանակում իր ժամանակի հարկի չափով, հայ ծրագրավորողը իր ժամանակի հարկի չափով պարապում է հայ դպրոցականների հետ, հայ գործարարը իր ժամանակի հաշվին սովորեցնում է հայ երեխային գործարարության հիմունքները, ստացվում է, ժամանակի ՝տպագրիչ սարքը՝ աստծո ձեռքում է եւ երբ դու հայ քաղաքացու երդում ես տալիս, պարտավորվում ես ժամանակի հարկ վճարել: Դրա համար մեզ քաղաքացիության նոր օրենք է պետք, մեր այսօրվա Նախագահը բոլոր գիտություններից ամենաբարդ գիտության մասնագետ է, խնդիր չի լինի անսովոր, բայց հայության համար անհրաժեշտ օրենքներ ստեղծել:
Լավ ասենք թե այս անգամ տուգանքները հեչ արեցին։բայց ինչ երաշխիք որ տվյալ անձիք հաջորդ տուգանքը կվճարեն, կամ էլ կսկաեն օրենքով քշել։Իմ կարծիքով կարելի է պայմանական չեղարկել տուգանքը, նոր խախտման դեպքում հինն էլ գումարվի և նշանակվի պարտադիր աշխատանքի որոշակի քանակի ժամ եթե իհարկե նորից չէն վճարում։