Զինվորականների աշխարհի 33-րդ առաջնությունում Հայաստանը հինգ մեդալ է նվաճել, որոնցից մեկը՝ ոսկե: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: 67 կգ քաշային Ասլան Պողոսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արարատ Մանուչարյանը, Արմեն Հակոբյանն ու Էդուարդ Սարգսյանը բավարարվել են բրոնզե մեդալով:
Առաջնությանը մասնակցել է 22 երկրի 153 զինվորական ըմբիշ: Հայաստանի հավաքականի մարզիչը եղել է մեր երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ