Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթեց «Պոկիր իրավունքս թղթից ու դարձրու բոլորի գիտակցությունը» ուղերձը (Ֆոտոշարք)

Մայիս 24,2018 21:12

«Բոլոր նրանք, որ գիտեն իրավունքը եւ կարողանում են պաշտպանել, նրանց առաջին խնդիրը ոչ այնքան յուր իրավունքների պաշտպանությունն է, որքան այլոց իրավունքների պաշտպանությունը»,-այս համոզմանն է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որն այսօր մասնակցում էր «Հոդված 3 իրավունքի փառատոնի» փակման արարողությանը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Հոդված 3» ակումբում, որտեղ ներկայացվեցին փառատոնի շրջանակներում անցկացված լուսանկարների, գեղանկարների եւ մարդու իրավունքներին առնչվող ուղերձների մրցույթների արդյունքները, հաղթողներն էլ մրցանակներ ստացան։

Լարիսա Ալավերդյանի խոսքով, փառատոնը զուտ մի կանգառ է, իրականում մեր կյանքն, իրավունքների առումով, ամենօրյա աշխատանք է պահանջում, ինչը կարող է տալ նոր որակ. «Չկա որակ, եթե դու չես աշխատում ամեն օր: Ո՞ր մեկդ է ուզում, որ ձեր արժանապատվությունը ոտնահարվի, որեւէ մեկը չի ուզում»:

Տիկին Ալավերդյանը հղում կատարելով Համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածին, հիշեցնում է, որ ամեն մարդ պարտականություն ունի հարգելու այն իրավունքները այն համայնքում, որտեղ որ կկայանա ինքը որպես անձ. «Այսինքն՝ մենք կարեւորում ենք այլոց իրավունքը»:

Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 48 ուղերձ. հիմնական պահանջները եղել են մարդու իրավունքներին առնչվելը ինքնատիպությունն ու ներառականությունը:
«Պոկիր իրավունքս թղթից ու դարձրու բոլորի գիտակցությունը» ուղերձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածն էր, որի հեղինակը Գյումրիից Լիանա Կարապետյան է: Նրա մրցանակը հանձնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձնացրել էր՝ «Պաշտպանելով քո իրավունքները պաշտպանում ես իմը» ուղերձը, որի հեղինակ Անահիտ Ազիզյանին Արման Թաթոյանը հանձնեց հատուկ մրցանակ: Պաշտպանի խոսքով. «Մենք պետք է հարգենք այլոց իրավունքները, դա է հասարակության կայացման գրավականը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031