Նախկինում հայտնել ենք,որ 2017թ. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա աղջկա նկատմամբ երիտասարդի կողմից սեռական գործողություններ է կատարելու կապակցությամբ զինվորական ոստիկանությունը քննություն է կատարում: Անչափահաս աղջկա ծնողները պայմանագրային զինծառայողի դեմ (որի 24-ամյակը այժմ լրացել է) իրավապահներին չեն բողոքում:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը փոխել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ, պայմանագրային զինծառայողի խափանման միջոցը, նրան կալանքից ազատ արձակելով:
Զինվորական դատախազությունը այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Պայմանագրային զինծառայողն ասաց, որ այսօր՝ մայիսի 24-ին քրեական գործերով վճռաբեկ դատարանը բավարարել է այդ բողոքը: Նրա պաշտպանը վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացնելու:
Երիտասարդն ասաց, որ ինքը անչափահաս աղջկա հետ սեռական գործողություն չի կատարել, իր դեմ են տրամադրված գործը քննող զինվորական քննիչն ու զինվորական դատախազը:
Անչափահաս աղջկա մայրը հայտնեց, որ իրենք երիտասարդի դեմ բողոք չունեն, իրենք մտածում են, որ սահմանապահ զինծառայողն ազատազրկվելով` վերջինիս կյանքը վատ ընթացք կստանա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ