Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները կնախազգուշացվեն միայն նվազ վտանգավոր իրավախախտումների պարագայում

Մայիս 24,2018 20:25

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով  վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային քննարկում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, հասարակական կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, նաև քաղաքացիներ։

Ոստիկանության պետի տեղակալն ընդգծեց, որ տեսա և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով իրականացվող վարչական պատասխանատվության քաղաքականության փոփոխության, տույժերի, տուգանքների համաներման հիմքում մարդասիրության սկզբունքն է՝ վարորդների վարչական բեռը թեթևացնելու նպատակով։

Հանրային քննարկման մասնակիցները ողջունեցին ոստիկանության մոտեցումները՝ հույս հայտնելով, որ ոստիկանության որդեգրած նոր քաղաքականությունը վարորդների շրջանում չի հանգեցնի ամենաթողության, և չի վտանգվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հավաստեցին, որ վարորդները կնախազգուշացվեն միայն նվազ վտանգավոր իրավախախտումների պարագայում, իսկ երթևեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Հովհաննես Քոչարյանը հավելեց, որ ոստիկանությունը մտահոգ է մոտ ապագայում նախազգուշացումների քանակի վերաբերյալ տեխնիկական համակարգ ունենալու խնդրով։

Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ արվեց նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող մի շարք այլ խնդիրների, որոնք կլուծվեն  ոստիկանություն-հասարակություն, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկան-վարորդ  ակտիվ համագործակցության արդյունքում։ Մի քանի ժամ տևած հանրային քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ավարտին փաստեց, որ նմանօրինակ հանրային քննարկումները դրական են ազդում ոլորտում առկա խնդիրների ավելի արդյունավետ լուծման վրա և հաջորդ հանդիպման քննարկման թեման կլինի վարորդական իրավունքի վկայականների տրամադրման կարգը։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031