ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։
https://www.facebook.com/EYEGNUK/videos/1588571614603833/
Իսկ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին, որ ինքը եկավ այստեղ, որովհետև հարցերի լուծման դրական ընթացք արդեն կար: Բայց ամեն տեսակ ուժեր փորձում էին օգտագործել առիթը, հակասություններ ստեղծել էն ուժերի միջև, որոնք մինչև հիմա ռեժիմի դեմ են եղել, նրանց իրար դեմ հանելու և այլն: Որպեսզի էդ ամեն ինչը վերանար․․․ Էն պահանջները, որ ես դրել էի, ես լրիվ բավարարված եմ: Կետ-կետ ինձ համար լրիվ հասկանալի է՝ ինչը ինչպես է լինելու: Ընթացակարգը ինչպես պետք է լինի: Լրիվ բավարարված եմ ես: Մենք եկանք փոխադարձ ըմբռնման, որ էս ամեն ինչը, էսպես ասած, վերջացել է: Այս պահին շատ կարևոր է մեր հասարակության համար փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտի ուժեղացումը և վստահության աճը»: