Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն իր հերթական համարում առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին` «Հայաստան. ավանդույթների, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների երկիր» խորագրով:
Ամսագրում հրապարակվել է մանրամասն տեղեկատվություն ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի վերաբերյալ, ինչպես նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հոդվածը` նվիրված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տնտեսական իրավիճակին և ԼՂ հիմնախնդրին:
Ամսագրում անդրադարձ է կատարվում նաև հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը, գինեգործության հազարամյա ավանդույթներին, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին:
ՀՀ ԱԳՆ