ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։
Նշենք, որ հայտարարությունը հնչել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան Արմեն Խալոյան ներկայացած անձի կողմից։
Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա, որի արդյունքները կներկայացվեն հանրությանը։
ՀՀ քննչական կոմիտե