Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձ կատարվեց այն փաստին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչությունը պարբերաբար վտանգի է ենթարկվում ադրբեջանական կողմից

Մայիս 24,2018 17:26

Մայիսի 22-ին տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական հակամարտություններում» խորագրով, որը նախագահում էր Լեհաստանի արտաքին գործերի նախարարը:

Քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ԿԽՄԿ-ի գլխավոր տնօրեն Իվ Դակորը, ովքեր անդրադարձան զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին, այդ թվում` մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման անպատժելիության և ժխտողականության հարցերին՝ շեշտելով կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը:

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության դեսպանորդ Մհեր Մարգարյանը դատապարտեց միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման դեպքերը, կարևորելով քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար անձնակազմի, բուժաշխատողների և լրագրողների պաշտպանության գործում միջազգային իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լիակատար իրականացումը։ Նշվեց նաև, որ միջազգային հումանիտար իրավունքը Հայաստանում ռազմական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի մաս է կազմում:

Անդրադարձ կատարվեց այն փաստին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչությունը պարբերաբար վտանգի է ենթարկվում ադրբեջանական կողմից։ Հիշատակվեց 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան և քաղաքացիական բնակչության, ներառյալ ծերերի և երեխաների նկատմամբ կիրառված բռնությունները։

Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հայատյացության քաղաքականությանը, ինչի մասին նշվել է նաև 2016թ. հրապարակված ՄԱԿ-ի Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի զեկույցում։

ՀՀ ներկայացուցչի կողմից վերահաստատվեց, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը լիովին սատարում են զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի հաստատումը, ինչպես նաև ԵԱՀԿ Գործող նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ավելացումը, ինչը հնարավորություն կընձեռի միջազգային հանրության համար բացահայտելու զինադադարի խախտումների և մարդկային զոհերի համար պատասխանատու կողմին:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031