Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյանը նախկին աշխատակցի հարցով քննչական է դիմել՝ սուտ մատնության համար

Մայիս 24,2018 17:21

Երեւանի պետական համալսարանի լրատվության վարչության մեթոդական բաժնի արդեն նախկին վարիչ Մամիկոն Թոսունյանի (լուսանկարում) եւ համալսարանի ղեկավարության միջեւ հեռակա բանավեճ էր ծագել: Թոսունյանը ազատվել է աշխատանքից եւ պնդում է, որ դրա հետ կապ ունի այն, որ ինքը մասնակցել է բողոքի ցույցերին: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, «Նա դուրս է եկել այն պատճառով, որ բազմաթիվ օրեր չի ներկայացել աշխատանքի»:

Արամ Սիմոնյանն ասաց, որ Թոսունյանի հարցով իրենք բողոք են ներկայացրել քննչական մարմիններին. «Պետք է պարզվի՝ էդ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ տվյալներ են: Սուտ մատնության համար Քրեական օրենսգիրքը որոշակի հոդվածներ է նախատեսում»:

Խոսելով տարեց դեկանների մասին՝ Արամ Սիմոնյանն ասաց. «Ես դեմ եմ, որ 65-ից վերեւ տարիք ունեցողը վարչական պաշտոն զբաղեցնի բուհում՝ սկսած ամբիոնի վարիչից, վերջացրած դեկանով, պրոռեկտորով, ռեկտորով»:

Լրագրողները բանասիրական ֆակուլտետի օրինակը բերեցին, Արամ Սիմոնյանն արձագանքեց՝ «դեմոկրատիա է մեզ մոտ, մարդիկ ընտրում են իրենց դեկանին, ռեկտորը կամ ռեկտորատն այստեղ անելիք չունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ Մամիկոն Թոսունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031