«Լուրերը, թե Երեւանի բուսաբանական այգում 500 ծառ է հատվել, իրականությանը չեն համապատասխանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Սահակ Վարդանյանը:
Հիշեցնենք, մամուլում հրապարակումներ եղան, որ այգում զանգվածային ծառահատումներ են իրականացվել`զվարճանքի կենտրոնի կառուցման համար:
Ըստ մեր զրուցակցի, հակառակը, այս տարի մարտ ամսին այգում 500 ծառ է տնկվել: Առաջիկայում Բուսաբանական այգում, նախատեսվում է տնկել եւս 100 ծառ:
Անդրադառնալով իրականացվող շինարարական աշխատանքների մասին լուրերին էլ, Սահակ Վարդանյանն ասաց. «Այգում ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվում: Պարզապես, տեղամասերից մեկում ամռան շրջանում վրան կտեղադրվի` տարբեր միջոցառումներ, խորհրդաժողովներ, համերգներ անցկացնելու նպատակով»: Նա նաեւ հավելեց, որ ցրտերը սկսվելուն պես վրանը կապամոնտաժվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ