ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը:
Իր ուղերձում Թրամփն անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանը:
«Առաջիկա ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ կբացվեն, ինչը կնպաստի ավելի լավ պայմանների ստեղծմանը՝ ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար:
Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով այդ հակամարտության կայուն կարգավորման համար»,-ասվում է ուղերձում:
Թրամփը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում՝ կարևորելով նաև էներգետիկ անվտանգության ոլորտում շարունակվող համագործակցությունը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, անհամբերությամբ սպասում է Իլհամ Ալիևի հետ համատեղ աշխատանքին:
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ